Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Չինաստանը հրապարակեց ԱՄՆ-ից մաքսերով հարկվող 50 մլրդ դոլար գումարի ապրանքների ցուցակը

Չինաստանը հրապարակեց ԱՄՆ-ից մաքսերով հարկվող 50 մլրդ դոլար գումարի ապրանքների ցուցակը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխանությունները հրապարակել են 659 անուն ներմուծվող ամերիկյան ապրանքերի ցուցակը, որոնց համար կսահմանվեն 25 տոկոսի չափով պատասխան մաքսեր: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի Պետխորհուրդը:

Նշվում Է, որ ԱՄՆ-ի 545 անուն արտադրանքի, այդ թվում՝ շուրջ 34 միլիարդ դոլար գումարի գյուղատնտեսական ապրանքների, փոխադրամիջոցների եւ ծովամթերքի սակագներն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հուլիսի 6-ին: Էներգետիկայի, քիմիական արդյունաբերության եւ բժշկական սարքավորանքի համար մաքսերի սահմանման ժամկետը հայտնի կլինի ավելի ուշ:

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները մտադիր Է 25 տոկոսի չափով մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներմուծվող՝ 50 միլիարդ դոլար գումարի ապրանքների համար: Սպասվում Է, որ դրանք կվերաբերեն այնպիսի ոլորտների, ինչպիսիք են օդատիեզերական արդյունաբերությունը, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաները, ռոբոտատեխնիկան, արդյունաբերական սարքավորանքը, նոր նյութերը եւ ավտոմոբիլաշինությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am