Երևանում՝ 11:07,   26 Փետրվար 2024

Արդեն 5-րդ տարին «ԲարՔեմփ Երևան» (չ)կոնֆերանսը կայանում է նաև Յուքոմի աջակցությամբ

Արդեն 5-րդ տարին «ԲարՔեմփ Երևան» (չ)կոնֆերանսը կայանում է նաև Յուքոմի 
աջակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տասներորդ անգամ անցկացվող «ԲարՔեմփ Երևանը» մեկ հարկի տակ է միավորել տեղեկատվական տեխնոլոգիաների, մեդիայի ու մարքեթինգի ոլորտի հազարավոր մասնագետների: Հունիսի 16-17-ը Երևանի Ամերիկյան համալսարանում անցկացվում է «ԲարՔեմփ Երևան 2018» (չ)կոնֆերանսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 5-րդ տարին անընդմեջ ԲարՔեմփ Երևանի գլխավոր գործընկերն է Յուքոմ ընկերությունը, որի համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նույնպես ներկայացավ ժամանակակից ցանցերի առավելությունների մասին պատմող կարճ շնորհանդեսով:

Լրագրողների հետ զրույցում Հայկ Եսայանը նշեց, որ իրենց ընկերության սոցիալական պատասխանատվության շրջանակներում կարևորվում են կրթությունը, ինժեներական մտքի զարգացումն ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջմղումը։ «Սա մի հարթակ է, ուր բոլորը կարող են կիսվել իրենց ունակություններով, իրենց գրանցած արդյունքներով ու նորարարություններով, որը մյուսներին հնարավորություն  է տալիս յուրովի մտածել»,-ասաց Յուքոմի տնօրենը:

Նրա խոսքով՝ բազմիցս հայտարարել են ու ներկայում գործնական քայլեր են կատարում հայաստանյան ստարտափերի հետ համագործակցության և զարգացման ուղղությամբ: «Որպեսզի ոլորն ավելի արագ զարգանա, մենք պատրաստ ենք բոլոր ստարտափերին, որոնք հետաքրքիր մտքեր ունեն, կարող են օգտագործել մեր ընկերության հզոր ցանցը, տալ հնարավորություն իրագործելու իրենց ծրագրերը: Մենք նորարարական նոր բաժին ենք ստեղծում, որի միջոցով մեզ հետ շատ հեշտ կարող են շփվել բոլոր ստարտափերը»,-նշեց Հայկ Եսայանը:

Նրա հավաստմամբ՝ այս պահին էլ հարթակ են տվել նորարարական գաղափարներ առաջարկող ստարտափերի, որոնցից մեկը հեռուստատեսային հարթակի վրա Յութուբի զետեղումն էր։ «Նրանք ասեցին, որ կարող են դա իրականացնել, մենք նրանց հնարավորություն տվեցինք մեր հարթակում ձևավորվել ու այսօր բավականին մեծ ծավալի օգտատերեր օգտվում են Յութուբից՝ հեռուստացույցի վրա»,-հավելեց մեր զրուցակիցը:

Բարքեմփն այս տարի նախատեսված են միջազգային հյուրերի ելույթներ. Էվան Շելհամերը, Լեոնիդ Կուլիգինը կխոսեն արհեստական բանականության, Դանիել Տոնկոպիյը՝ ապագայի տրանսպորտի, Եվգենի Կալուժնին՝ փոքր հրթիռների, Իլյա Խանիկովը՝ թռչող ավտոմեքենաների և սմարթ քաղաքների մասին, Գրեգորի Պետրովը, Ֆիլիպ Կրենը՝ ծրագրավորման խնդիրների, որոնողական համակարգերի մասին, Ջոել Բըրքը՝ e-Residency֊ի մասին, կներկայանա նաև Yandex֊ի թիմը, իսկ Cloudflare֊ի ամերիկյան գրասենյակից՝ Արեգ Հարությունյանը։ 

«ԲարՔեմփ Երևան 2018»-ին սպասվում են վարպետության դասեր ՏՀՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, ինչպես նաև աշխատաշուկա, որին մասնակցելու են տասնյակ ՏՀՏ ընկերություններ: 

Հովանավորներն ու գործընկերներն են BetConstruct, Digitain, Rockbite Games, Workfront Armenia, Ginosi Apartels, SFL LLC,  AVETIQ, Vineti AM ընկերությունները։ 

Միջոցառման ժամանակացույցին և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ (չ)կոնֆերանսի պաշտոնական կայքում www.barcamp.am։ Միջոցառման պաշտոնական հաշթեգն է #barcampevn18:

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009թ-ից:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]