Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Վանաձորի դեղատներից մեկում հրդեհ է բռնկվել. այրվել է դեղատան պահեստային սենյակը, մասամբ վնասվել գույքը

Վանաձորի դեղատներից մեկում հրդեհ է բռնկվել. այրվել է դեղատան պահեստային 
սենյակը, մասամբ վնասվել գույքը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունիսի 16-ին, ժամը 04:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ և Հալաբյան փողոցների խաչմերուկում գտնվող դեղատանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան հրապարակում գտնվող թիվ 1/20 հասցեում գործող դեղատանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:50-ին, մարվել՝ 05:20-ին: Այրվել է դեղատան պահեստային սենյակը՝ (մոտ 12 քմ), մոտ 300 հատ մանկական տակդիր և մասամբ գույքը (2 աթոռ, 1 սեղան), կոտրվել են դեղատան պատուհանների ապակիները:

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ դեղատան հրդեհը բռնկվել է պայթյունի հետևանքով:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am