Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Գազի սակագնի խնդիրը հայ-ռուսական հարաբերություններին չի վերաբերում, այն ներհայաստանյան հարց է. Նիկոլ Փաշինյան

Գազի սակագնի խնդիրը հայ-ռուսական հարաբերություններին չի վերաբերում, այն ներհայաստանյան հարց է. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ գազի սակագնի հետ կապված խնդիրը ներհայաստանյան է, այն չի վերաբերում հայ-ռուսական հարաբերություններին:  Russian Today-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետը նշել է, որ սահմանին Հայաստանը էժան գազ է ստանում Ռուսաստանից:

«Քննարկման ժամանակ մենք եկանք այն եզրակացության, որ սա ներհայաստանյան խնդիր է, քանի որ սահմանի վրա Հայաստանն էժան գազ է ստանում Ռուսաստանից,սակայն սահմանից մինչև սպառողի տուն գնալը՝ գազի գինը կրկնապատկվում է: Պետք է քննարկել և հասկանալ Հայաստանի ներսում այս խնդիրը: Սա չի վերաբերում Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը:

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է վերանայել  գազի մատակարարման սակագինը՝ Փաշինյանը պատասխանել է.

 «Իհարկե, մենք հուսով ենք ավելի էժան գազ ստանալ: Մենք հասկանում ենք, որ սա էքսկլյուզիվ գին է Հայաստանի համար: Բայց մենք կցանկանայինք ավելի էքսկլյուզիվ գին: Մենք կքննարկենք այդ հարցերը եւ հույս ունեմ, որ հաջողության կհասնենք»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am