Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է Մամուկա Բախտաձեի թեկնածությունը

Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է Մամուկա Բախտաձեի 
թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում խորհրդարանական մեծամասնությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է երկրի ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեի թեկնածությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Грузия Online-ը:

«Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանական մեծամասնությունը որոշում է ընդունել առաջադրել Մամուկա Բախտաձեի թեկնածությունը Վրաստանի վարչապետի պաշտոնում: Թիմը միաձայն հավանության է արժանացրել նրա թեկնածությունը: Վստահ եմ, որ Մամուկա Բախտաձեի ղեկավարությամբ վրաց կառավարությունը հաջողությամբ կապահովի երկրի առաջխաղացումը», - հայտարարել է Վրաստանի խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալաքվաձեն:

Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին հունիսի 13-ին հրաժարական է տվել: «Այսօր այն պահն է, երբ պետք է թույլ տալ խորհրդարանի ղեկավարին կազմել թիմ՝ ելնելով իր պատկերացումներից»,- ասել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am