Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սեուլը եւ Փհենյանը պայմանավորվեցին վերականգնել ռազմական կապի գծերը

Սեուլը եւ Փհենյանը պայմանավորվեցին վերականգնել ռազմական կապի գծերը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային ու Հարավային Կորեաների ներկայացուցիչները երկու երկրների պաշտոնական ներկայացուցիչների բանակցություններում պայմանավորվել են վերականգնել ռազմական կապի արեւելյան ու արեւմտյան գծերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռյոնհափ» գործակալությունը:
Բացի այդ, Սեուլը եւ Փհենյանը հայտարարել են Դեղին ծովում զինված միջադեպերի կանխման վերաբերյալ 2004 թվականի համաձայնագիրը կատարելու պայմանավորվածության մասին:
Կողմերը նաեւ կարծիքներ են փոխանակել թեստային ռեժիմով Փանմունջոմ բնակավայրի շրջակա միավորված անվտանգության գոտուց զինվորականների դուրսբերման շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am