Սեուլը եւ Փհենյանը պայմանավորվեցին վերականգնել ռազմական կապի գծերը

Armenpress 17:52, 14 Հունիս, 2018
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային ու Հարավային Կորեաների ներկայացուցիչները երկու երկրների պաշտոնական ներկայացուցիչների բանակցություններում պայմանավորվել են վերականգնել ռազմական կապի արեւելյան ու արեւմտյան գծերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռյոնհափ» գործակալությունը:Բացի այդ, Սեուլը եւ Փհենյանը հայտարարել են Դեղին ծովում զինված միջադեպերի կանխման վերաբերյալ 2004 թվականի համաձայնագիրը կատարելու պայմանավորվածության մասին: Կողմերը նաեւ կարծիքներ են փոխանակել թեստային ռեժիմով Փանմունջոմ բնակավայրի շրջակա միավորված անվտանգության գոտուց զինվորականների դուրսբերման շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am