Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս

Զոհրաբ Մնացականյանը Ալեն Դանքնին է ներկայացրել նոր կառավարության ծրագրի առաջնահերթությունները


ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 14-ին հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալան Դանքնի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ալան Դանքնը շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով երկկողմ հարաբերություններն էլ ավելի կզարգանան:

Նախարար Մնացականյանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած զարգացումները և նոր կառավարության ծրագրի առաջնահերթությունները։

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվեցին հայ-բրիտանական օրակարգի մի շարք հարցեր, մտքեր փոխանակվեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության շուրջ:

ԱԳ նախարարը պետնախարար Դանքնին ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:




Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ