Հայտարարվել Է ֆուտբոլի աշխարհում ամենագեղեցիկ երկրպագուհին
14:33, 14 Հունիս 2018
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԻՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգիացի Զոյե Բրունետը դարձել Է «Միսս Մունդիալ-2018» մրցույթի հաղթողը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Canalc.be. պորտալը:
«Ես հպարտանում եմ իմ տիտղոսով: Հուսով եմ, որ Բելգիայի հավաքականը, ինչպես որ ես, կշահի աշխարհի առաջնությունը»,-հաղթանակից հետո ասել Է Բրունետը: Երկրորդ տեղն զբաղեցրել Է Գերմանիայի ներկայացուցչուհի Անահիտա Ռեբայնը, երրորդը՝ դանիուհի Ամանդա Փեթրին:
Մրցույթն անցկացվել Է գերմանական Ֆրայբուրգ քաղաքում: Դրան մասնակցել են 2018 թվականի աշխարհի առաջնության 32 մասնակից երկրների ներկայացուցչուհիները: Միջոցառման կանոնների համաձայն, բոլոր մասնակիցները պետք Է գլուխ հանեին ֆուտբոլից եւ լինեին 18-ից մինչեւ 33 տարեկան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում