Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Իրանի, ՌԴ-ի եւ Թուրքիայի ներկայացուցիչները Սիրիայի շուրջ հանդիպում կանցկացնեն Ժնեւում

Իրանի, ՌԴ-ի եւ Թուրքիայի ներկայացուցիչները Սիրիայի շուրջ հանդիպում կանցկացնեն Ժնեւում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչները հաջորդ շաբաթ Ժնեւում կքննարկեն Սիրիայի Սահմանադրական կոմիտեի ստեղծումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հայտարարության մեջ, որը տարածվել Է հունիսի 13-ին:
«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչներին հրավիրել Է Ժնեւ՝ կոնսուլտացիաներ անցկացնելու 2018 թվականի հունիսի 18-ին եւ 19-ին եւ քննարկելու Սահմանադրական կոմիտեի ստեղծումը: Նրանք ընդունել են հրավերը»,-ասված Է հայտարարության մեջ:
Նշվում Է, որ քննարկմանը հնարավոր Է նաեւ այլ երկրների մասնակցությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am