Իրանի, ՌԴ-ի եւ Թուրքիայի ներկայացուցիչները Սիրիայի շուրջ հանդիպում կանցկացնեն Ժնեւում

Armenpress 18:13, 13 Հունիս, 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչները հաջորդ շաբաթ Ժնեւում կքննարկեն Սիրիայի Սահմանադրական կոմիտեի ստեղծումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրայի հայտարարության մեջ, որը տարածվել Է հունիսի 13-ին:«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչներին հրավիրել Է Ժնեւ՝ կոնսուլտացիաներ անցկացնելու 2018 թվականի հունիսի 18-ին եւ 19-ին եւ քննարկելու Սահմանադրական կոմիտեի ստեղծումը: Նրանք ընդունել են հրավերը»,-ասված Է հայտարարության մեջ: Նշվում Է, որ քննարկմանը հնարավոր Է նաեւ այլ երկրների մասնակցությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am