Ներսես Նազարյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել
11:17, 13 Հունիս 2018
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Ներսես Նազարյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը:
«Ներսես Նազարյանը, ով նաև ՀՀ ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության պետն էր, աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: Դիմումը դեռ չի ստորագրվել, բայց այն կբավարարվի»,- նշեց Գնդոյանը:
Ներսես Նազարյանը ՀՀ ԱԻՆ-ում աշխատանքի էր ընդունվել 2016 թվականի հուլիսի 22-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում