Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գվատեմալայում հրաբխի ժայթքման զոհ Է դարձել առնվազն 27 երեխա

Գվատեմալայում հրաբխի ժայթքման զոհ Է դարձել առնվազն 27 երեխա

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գվատեմալայում առնվազն 27 երեխա Է զոհվել հունիսի 3-ին Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով, եւս մի քանի տասնյակ երեխաներ անհայտ կորած են համարվում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 12-ին հայտնել Է Prensa Libre գվատեմալակակ թերթի Էլեկտրոնային տարբերակը՝ հղում անելով հանրապետության կրթության նախարար Օսկար Ուգո Լոպես Ռիվասին:

Նրա խոսքով՝ Էսկուինտլա դեպարտամենտի Սան Միգել Լոս Լոտես գյուղի դպրոցում, որը ոչնչացել Է ժայթքումից, սովորում Էր 173 երեխա: Նրանցից 27-ը զոհվել են եւ արդեն ճանաչված են, ընդ որում եւս 35 մարդ անհայտ կորած Է համարվում: Ժայթքման զոհերի ընդհանուր թիվն առայժ 117 Է, եւս 197 մարդ անհայտ կորած Է համարվում:

Գվատեմալայի դատախազությունն ավելի վաղ հետաքննություն Է սկսել մարդկանց զոհվելու կապակցությամբ: Լավայի հոսքերին ու մոխիրը ծածկել են մերձակա բնակավայրերը: Իշխանությունների տվյալներով՝ տարերքի հարվածի հետեւանքով վիրավորվել Է 57 մարդ, 12,4 հազար հոգի տարհանված Է, եւ 4,2 հազար մարդ գտնվում Է ժամանակավոր ապաստաններում: Ընդհանուր առմամբ հրաբխի ժայթքման հետեւանքներն իրենց վրա զգացել են 1,7 մլն բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am