Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել Վյաչեսլավ Վոլոդինին և Վալենտինա Մատվիենկոյին

ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել Վյաչեսլավ Վոլոդինին և 
Վալենտինա Մատվիենկոյին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից:

«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ազգային տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ, Պետական դումայի գործընկերներին եւ ողջ ռուս ժողովրդին բարություն, բարեկեցություն ու բարգավաճում:

Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ակտիվ համագործակցությունն այսուհետ եւս կշարունակի զարգանալ փոխգործակցության ու փոխվստահության ոգով»,-նշված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի շնորհավորական ուղերձում

Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին:

«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Մաղթում եմ Ձեզ, Դաշնության խորհրդի գործընկերներին եւ ողջ ռուս ժողովրդին բարություն, բարեկեցություն եւ բարգավաճում:

Հիմնվելով բարեկամության եւ հարգանքի բարի ավանդույթների վրա, որոնք հնուց ի վեր կապում են Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդներին՝ մենք մշտապես աջակցում ենք փոխշահավետ կապերին ու կառուցողական երկխոսությանը՝ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ողջ շրջանակով:

Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ակտիվ համագործակցությունն այսուհետ եւս կշարունակի զարգանալ փոխգործակցության ու փոխվստահության ոգով»,-ասված է ՀՀ խորհրդարանի ղեկավարի շնորհավորական ուղերձում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am