Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թրամփը մամուլի ասուլիս կտա Կիմ Չեն Ընի հետ բանակցությունների արդյունքների շուրջ

Թրամփը մամուլի ասուլիս կտա Կիմ Չեն Ընի հետ բանակցությունների արդյունքների շուրջ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հունիսի 12-ին Սինգապուրում կայանալիք բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիս կտա տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Երւանի ժամանակով ժամը 16:00-ին), ինչից հետո կուղեւորվի Վաշինգտոն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Սպիտակ տան մամուլի ծառայության՝ հունիսի 11-ին տարածված հայտարարության մեջ:
«Վաղը ժամը մոտավորապես 20:00-ին նախագահ Թրամփը կմասնակցի մամուլի ասուլիսին՝ ԱՄՆ մեկնումից առաջ»,- նշվում Է փաստաթղթում:
Սպիտակ տանը նաեւ նշել են, որ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ կոնսուլտացիաները շարունակվում են եւ ընթանում են ավելի արագ, քան սպասվում Էր: Նշվում Է, որ երկու երկրների ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպմանը ամերիկյան պատվիրակության կազմում կլինեն պետքարտուղար Մայքլ Փոմպեոն, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին եւ Թրամփի՝ ազգային ավտանգության հարցերով օգնական Ջոն Բոլտոնը:
ԱՄՆ-ի վարչակազմը հաստատել Է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը եւ ԿԺԴՀ-ի առանորդ Կիմ Չեն Ընը առանձին հանդիպում կանցկացնեն նախքան հունիսի 12-ին գագաթնաժողովի սկսվելը: «Ակնկալում ենք, որ ամենից առաջ կլինի դեմառդեմ հանդիպում»,- հունիսի 11-ին Սինգապուրում լրագրողներին հայտնել Է ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Ռոբերտ Փալիդինոն:
Նախատեսվումս Է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկեն, մասնավորապես, երկու երկրների համար հրատապ հարցերը, որոնք վերաբերում են ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ նոր հարաբերությունների ձեւավորմանը, ինչպես նաեւ Կորեական թերակղզում կայուն ու մշտական խաղաղության հաստատմանը եւ Կորեական թերակղզու միջուկազերծման գործընթացի իրականացմանը:
Հարավկորեական «Չունան Իլբո» թերթը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ, հայտնել Է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին հուլիսին հրավիրել Է Փհենյան՝ գագաթնաժողովի երկրորդ փուլին: Իր հերթին Կիոդո գործակալությունը հայտնել Է, որ եթե բանակցային գործընացն անցնի բարեհաջող, հնարավոր Է գագաթնաժողովի երրորդ փուլը, որը կարող Է տեղի ունենալ սեպտեմբերին Վաշինգտոնում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն Է հայտնել, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր առաջիկա հանդիպումը «լավ կանցնի»: «Վաղը մենք կունենանք շատ հետաքրքիր հանդիպում, եւ ես վստահ եմ, որ այն շատ լավ կանցնի»,- նշել Է Թրամփը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն բովանդակալից Է որակել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի միջեւ գագաթնաժողովի նախօրյակին ԿԺԴՀ-ի պատվիրակության հետ հունիսի 11-ին Սինգապուրում կայացած բանակցությունները:
Նա ասել Է, թե ԱՄՆ-ի վարչակազմը ցանկանում Է պարզել՝ անկեղծ են արդյոք Կորեական թերակղզու միջուկազերծում իրականացնելու ԿԺԴՀ-ի մտադրությունները: «Հյուսիսային Կորեան հաստատել Է Կորեական թերակղզու միջուկազերծում իրականացնելու քաղաքականությունը: Մենք ցանկանում ենք իմանալ՝ անկեղծ են արդյոք այդ մտադրությունները»,-նշել Է նա: «Գլխավոր նպատակը, որին մենք ձգտում ենք հասնել Հյուսիսային Կորեայի հետ դիվանագիտական բանակցությունների շրջանակներում, չի փոխվել, այն Է՝ Կորեական թերակղզու լիակատար ու անշրջելի միջուկազերծումը: Դա միակ ելքն Է, որն ընդունելի Է մեզ համար»,-հավաստիացրել Է Փոմպեոն:
Նա հավելել Է, որ ԱՄՆ-ը պատրաստ Է ԿԺԴՀ-ին անվտանգության երաշխիքներ տալ այն դեպքում, եթե նա հրաժարվի միջուկային զենքից:
Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը հայտարարել Է, որ Կիմ Չեն Ընի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սինգապուրում կայանալիք հանդիպումը կդառնա միայն Կորեական թերակղզու միջուկազերծման «տեւական գործընթացի» սկիզբը, որը կարող Է տարիներ տեւել: «Հարցը, որը կապված Է ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի միջեւ խորը արմատներ գցած թշնամական հարաբերությունների հետ, ինչպես նաեւ հյուսիսկորեական միջուկային խնդիրը, չեն կարող լուծվել ղեկավարների մեկ հանդիպմամբ,-նշել Է Հարավային Կորեայի նախագահը:-Նույնիսկ այն բանից հետո, երբ երկու ղեկավարները կսկսեն երկխոսությունը, մեզ կպահանջվի տեւական գործընթաց, որը կարող Է տեւել մեկ տարի, երկու տարի կամ Էլ ավելի շատ ժամանակ, որպեսզի խնդիրը լուծվի ամբողջությամբ»:
Ավելի վաղ Սպիտակ տանը հայտնել են, որ գագաթնաժողովի սկիզբը նախատեսված Է տեղական ժամանակով ժամը 09:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:00-ին) Սինգապուրի Capella հյուրանոցում, որը գտնվում Է Սենտոսա կղզում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am