Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ
15:05, 11 Հունիս 2018
ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արմեն Եղոյանը։
«Օրակարգից կարող եմ ասել, որ նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանը ներկա կլինի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման արարողությանը: Իլհամ Ալիևի հետ հանդիպում նախատեսված չէ»,-ասաց Արմեն Եղոյանը:
Հայտնի է դարձել, որ Մոսկվայում՝ ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության բացման արարողությանը առաջին անգամ միաժամանակ կմասնակցեն և Հայաստանի նոր վարչապետը, և Ադրբեջանի նախագահը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում