Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստան այցելած CNN-ի հայտնի հաղորդավար Էնթոնի Բուրդենն ինքնասպան է եղել

Հայաստան այցելած CNN-ի հայտնի հաղորդավար Էնթոնի Բուրդենն ինքնասպան է եղել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: CNN-ի հաղորդավար Էնթոնի Բուրդենը, ով 2017 թվականին այցելել էր Հայաստան ու Արցախ, ինքնասպան է եղել:  Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկությունը հաստատել է CNN հեռուստաընկերությունը:

«Խորին վշտով հաստատում ենք մեր բարեկամ ու գործընկեր Էնթոնի Բուրդենի մահվան փաստը: Նրա սերն արկածների, նոր ընկերների, լավ ուտելիքի ու խմիչքների նկատմամբ, ինչպես նաև աշխարհի մասին նշանավոր պատմությունները նրան պատմության բացառիկ պատմող էին դարձրել: Նրա տաղանդները երբեք չեն դադարեցրել մեզ զարմացնել, մենք շատ կկարոտենք նրան: Այս դժվարին պահին մեր աղոթքները նրա աղջկա ու ընտանիքի հետ են»,- ասվում է հեռուստաընկերության կողմից տարածված հայտարարության մեջ:

Բուրդենը Ֆրանսիայում էր իր հեռուստածրագրի նոր էպիզոդների նկարահանման նպատակով: Նրա ընկերը ինքնասպան եղած 61-ամյա Բուրդենին հայտնաբերել է հյուրանոցի համարում:

CNN հեռուստաընկերության «Էնթոնի Բուրդեն. անծանոթ տեղանքներ» հեռուստահաղորդման՝ Հայաստանի ու Արցախի մասին պատմող էպիզոդը ցուցադրվել էր մայիսի 20-ին: Ֆիլմի նկարահանման ողջ ընթացքում նրան ուղեկցում է հայտնի հայ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ով կիսվում է Հայաստանի, հայոց պատմության ու հայկական խոհանոցի մասին իր գիտելիքներով: Ֆիլմում հեղինակ Բուրդենն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը, 1988 թվականի երկրաշարժին, արցախյան պատերազմին, Հայաստանի՝ հարևանների հետ ունեցած հարաբերություններին, լինում Հայաստանի ու Արցախի գեղատեսիլ վայրերում: Նա համտեսում է հայկական խոհանոցի տարբեր ավանդական կերակրատեսակներ:

Արցախ այցելելու պատճառով Ադրբեջանի իշխանությունները նրան ներառել էին «սև ցուցակում»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am