Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Պետդումայում մեկնաբանել են «Ղրիմի անեքսիայի» մասին Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը

Պետդումայում մեկնաբանել են «Ղրիմի անեքսիայի» մասին Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի հայտարարությունը տարակուսանք եւ վրդովմունք Է հարուցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ Պետական դումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Յուրի Շվիտկինը:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն քննադատել Է Եվրոպայի երկրներին, որոնք «սկսել են մոռանալ Ղրիմի մասին», եւ հայտարարել Է, որ Անկարան չի ճանաչում թերակղզու միացումը Ռուսաստանին: «Թուրքիան իրեն բավականին անկանխատեսելի Է պահում շատ հարցերում: Ռազմական բնագավառում գոյություն ունեն որոշակի տեղաշարժեր ռազմատեխնիկական համագործակցության մասով, բայց միեւնույն ժամանակ նրանց հետ կապված որոշ հարցեր կան սիրիական կարգավորման վերաբերյալ: Վրդովմունք եւ տարակուսանք Է հարուցում Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարի հայտարարությունը, թե երբեք չեն ճանաչի Ղրիմը Ռուսաստանի կազմում, եւ Եվրամիության երկրներին կոչը՝ խոսելու Ղրիմի անեքսիայի մասին»,- ասել Է Շվիտկինը ՌԻԱ Նովոստիին: Քաղաքական գործիչն ընդգծել Է, որ Թուրքիայի կողմից նման հայտարարությունները կառուցողական փոխհարաբերությունների չեն տանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am