Սերժիկ Ավետիսյանն ընդգրկվել է «Արդյունավետ գիտաշխատող-2017» մրցույթի շահառուների ցուցակում
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Սերժիկ Ավետիսյանը ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018 թվականի հունիսի 6-ի N 568-Ա/2 հրամանով ընդգրկվել է «Արդյունավետ գիտաշխատող-2017» մրցույթի շահառուների ցուցակում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նա արդյունավետ գիտաշխատող է ճանաչվել նաև 2016 թվականին:
«Արդյունավետ գիտաշխատող» մրցույթը վերաբերում է վերջին 10 տարիների ընթացքում առավել բարձր արդյունավետություն ցուցաբերած գիտնականներին: Ընտրությունը կատարվում է տարբեր չափանիշների հիման վրա, հաշվի են առնվում հրապարակումները, մենագրությունները, պաշտպանած թեկնածուական ատենախոսությունների ղեկավարումը, ստացած գիտական մրցանակները և արտոնագրերը, շահած դրամաշնորհների քանակը, գիտաժողովների մասնակցությունը և այլն:
Մրցույթն ամենամյա է և իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում