Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

Իվետա Մուկուչյանը համերգներով հանդես կգա արտերկրում


ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Իվետա Մուկուչյանը համերգային ծրագրերով ելույթ կունենա ԱՄՆ-ում և Եվրոպայում: Նա իր երկրպագուներին կուրախացնի մի շարք հետաքրքիր նախագծերով, որոնց փակագծերը չցանկացավ բացել:

Երգչուհու հետ լրագրողները զրուցելու հնարավորություն ունեցան հունիսի 5-ին Հայկ Պետրոսյանի «Ամեն ինչ լայՎ ա լինելու կամ հեղափոխության 55 երանգները» ներկայացման առաջնախաղից հետո:

«Հունիսի 8-ին պետք է Հայաստանում համերգ ունենայի, բայց այն հետաձգելու ենք, քանի որ մեկնելու եմ Միացյալ Նահանգներ համերգների: Հունիսի 23-ին Բոստոնում տեղի կունենա «Yerevan Nights» խորագրով համերգ, որին մասնակցելու եմ: Հուլիսի 15-ին համերգ կունենամ Բարսելոնում: Հայաստանից դուրս գտնվող հայերին մեծ սիրով կցանկանայի տեսնել այնտեղ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Մուկուչյանը:

Անդրադառնալով Հայաստանում սպասվող մեծ մենահամերգին` երգչուհին խոստովանեց, որ դեռ չի նախատեսել դա, քանի որ իր պատկերացրած մենահամերգը պետք է շատ յուրահատուկ և անկրկնելի լինի, այդ պատճառով ստիպված է սպասել:

Նա շեշտեց, որ հեռանկարում տարբեր նախագծեր կան, որոնց շուրջ բուռն և ակտիվ գործունեություն է ծավալում, սակայն մանրամասներ չի հայտնի: «Ավելի լավ է անակնկալ լինի և հանգիստ աշխատեմ վերջացնեմ գործն ու նոր մարդկանց դատին հանձնեմ այն»,-անկեղծացավ Իավա-Դիվան:

2018 թվականին կայացած «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը Իվետա Մուկուչյանն արժանացավ «Տարվա լավագույն երգչուհի» մրցանակին: Խոսելով մրցանակաբաշխության կարևորության մասին` նա ասաց, որ մրցանակաբաշխություններ հաճախ են լինում, բայց «Ծիծեռնակ»-ը շատ լուրջ միջոցառում էր` կազմակերպված ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ: «Այդ մրցանակն ինձ համար նշանակալի էր ու պարտավորեցնող»,-եզրափակեց Իվետա Մուկուչյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ