1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեին

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջուզեպպե Կոնտեին Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություններ Իտալիան դեպի հետագա առաջընթաց ու բարեկեցություն առաջնորդելու պատասխանատու գործում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանը մշտապես առանձնահատուկ կարևորություն է տվել Իտալիայի հետ միջպետական հարաբերությունների ամրապնդմանը՝ պայմանավորված թե՛ պատմական սերտ առնչություններով, թե՛ ընդհանուր հոգևոր-մշակութային արժեքներով և թե՛ զարգացման համադրելի տեսլականներով։ Առավել քան վստահ եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա փոխվստահությունը թույլ կտա նոր թափ հաղորդել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը, երկկողմ փոխգործակցությանը տարբեր հարթակներում և նորանոր ձեռքբերումներ արձանագրել՝ ի շահ մեր բարեկամ ժողովուրդների։ 

Մեծապես արժևորում ենք Իտալիայի դերը Հայաստան-Եվրամիություն զարգացող հարաբերությունների համատեքստում: Հավատացած ենք, որ նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լայն հնարավորություններ կստեղծի հայ-իտալական օրակարգին նոր բովանդակություն հաղորդելու առումով»։
 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]