Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Պուտինն ստորագրեց հակապատժամիջոցների մասին օրենքը

Պուտինն ստորագրեց հակապատժամիջոցների մասին օրենքը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինն ստորագրել Է հակապատժամիջոցների մասին օրենքը, համապատասխան փաստաթուղթը հունիսի 4-ին հրապարակվել Է իրավական տեղեկատվության պաշտոնական ռեսուրսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Փաստաթղթի համաձայն՝ ՌԴ-ի նախագահը կարող Է արգելք դնել միջազգային համագործակցության վրա կամ դադարեցնել այն ոչ բարեկամական արտասահմանյան պետությունների, ինչպես նաեւ այն կազմակերպությունների հետ, որոնք «ուղղակիորեն կամ անուղղակիորեն» գտնվում են ոչ բարեկամական արտասահմանյան պետությունների իրավասության ներքո:

Օրենքի գործողությունը չի տարածվում կենսականորեն կարեւոր դեղորայքի վրա, որոնց նմանակները չեն արտադրվում ՌԴ-ում, ինչպես նաեւ այն ապրանքների վրա, որոնք քաղաքացիները ներկրում են անձնական օգտագործման համար:

Օրենքի համաձայն՝ հակապատժամիջոցների տակ կարող Է հայտնվել Ռուսաստանի ընկերություն՝ արտասահմանյան մասնակցության ցանկացած բաժնով, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am