Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Արծվիկ Մինասյանը Հայաստանը չափազանց կարևոր դերակատար է համարում ԵԱՏՄ- ԵՄ համագործակցության հարցում

Արծվիկ Մինասյանը Հայաստանը չափազանց կարևոր դերակատար է համարում ԵԱՏՄ-
ԵՄ համագործակցության հարցում

ԾԱՂԿԱՁՈՐ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության առևտրատնտեսական կապերի հաստատման գործում Հայաստանը կարող է չափազանց մեծ դերակատարություն ունենալ: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ «ԵԱՏՄ երկրների ելքը դեպի արտաքին աշխարհի հետ համագործակցության նոր մակարդակ» խորագրով ամենամյա գործարար համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: «Հայաստանն այս հարցում կարող է չափազանց կարևոր դերակատարում ունենալ ոչ միայն այն պատճառով, որ լինելով ԵԱՏՄ անդամ` նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ, այլ նաև կան ուղղություններ ու հստակ նախանշված գործողություններ, որոնք մեր տնտեսությունն ու դեպի Հայաստան ներդրումները կդարձնեն առավել գրավիչ»,-ասաց նախարար Մինասյանը:

Նա սկզբունքային նշանակություն տվեց ի դեմ Հայաստանի ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ձևավորված համագործակցության և հանդուրժողականության մթնոլորտին: «Հայաստանն իսկապես դարձել է այն օղակը, որը, կարող է համադրելով ու անհրաժեշտ փոփոխություններն իրականացնելով, ապահովել փոխադարձ մուտքը երկու տարբեր միություններ, ինչպես նաև օգտվել այն հնարավորությունից, որ ընձեռված է Իրանի հետ համագործակցության շրջանակներում»:

Այս հարցում Արծվիկ Մինասյանը կարևորեց «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ստեղծումը, որը բոլոր կողմերի համար շահավետ արտադրության կազմակերպման վայր կարող է դառնալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am