Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Ցանցում հայտնվել Է Իրկուտսկի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի տեսանյութը

Ցանցում հայտնվել Է Իրկուտսկի առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի տեսանյութը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում հայտնվել են Իրկուտսկի «Կոմսոմոլ» առեւտրաժամանցային համալիրում տեղի ունեցած պայթյունի կադրերը: Տեսանյութը հրապարակված Է YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Տեսադիտարկման խցիկները նկարահանել են բռնկման պահը:

Դրանցում երեւում Է, թե մարդիկ հրդեհի սկսվելուց հետո ինչպես են դուրս փախչում հաստատությունից: Միջադեպը տեղի Է ունեցել մանկական տոնի ժամանակ «Գրավիտացիա» գիտահետազոտական կենտրոնում, որը գտնվում Է առեւտրական համալիրի երրորդ հարկում:

Հրդեհն առաջացրել Է սպիրտ պարունակող հեղուկի բռնկում, տուժել Է ութ երեխա: Նրանց հիվանդանոց են տեղափոխել առաջին եւ երկրորդ աստիճանների այրվածքներով:

Հինգ երեխաների հոսպիտալացրել են, երեքը ամբուլատոր բուժում են ստանալու: Ամենից շատ տուժել են երկու հոգի՝ տասը տարեկան մի տղա եւ 13 տարեկան մի աղջիկ: Տղային տեղավորել են ինտենսիվ թերապիայի պալատում, նա ենթարկվել Է այրվածքային շոկի:

Հարուցվել Է քրեական գործ: Քննիչները ձերբակալել են այն հաստատության տեխնիկական տնօրենին, որը կազմակերպում Էր ներկայացումները, ինչպես նաեւ այն աշխատակիցներին, որոնք դրանց մասնակցել են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am