Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը «Օրրան»-ի սաների համար համբուրգերներ պատրաստեց 

ՀՀ նախագահը «Օրրան»-ի սաների համար համբուրգերներ պատրաստեց 

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Օրրան» բարեգործական հիմնադրամի սաները համտեսեցին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի պատրաստած համբուրգերները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նախագահն ու նրա տիկինն «Օրրան» էին այցելել հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: «Երեխաների տոնը միայն հունիսի 1-ին չէ, այլ 365 օր շարունակ»,- սաների հետ հանդիպմանն ասաց նախագահ Սարգսյանը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

Արմեն Սարգսյանն այցի ընթացքում իր ձեռքով տապակեց միսն ու տիկնոջ հետ համբուրգերներ պատրաստեց երեխաների համար: Նախագահը կատակեց՝ տիկինը՝ Նունե Սարգսյանը, կփաստի, որ խոհանոցում իր փայլուն գործը եղել է ձվածեղ պատրաստելը: «Եվ այսօր պիտի առաջին քայլն անեմ ու համբուրգեր պատրաստեմ»,-ասաց նա:

Արմեն Սարգսյանն ու տիկինը երեխաների հետ միասին սեղան նստեցին: Սակայն  նախ երեխաները երգեցին, այնուհետև անցան ուտելուն: 

9-ամյա Լիլի Մկրտչյանը փաստում է՝ համբուրգերն իսկապես շատ համեղ է: Նաև հավելում է՝ շատ կուզի՝ նախագահը կրկին այցելի իրենց:

Երեխաները մեկ առ մեկ ծանոթացան Նախագահի ու նրա տիկնոջ հետ, երգելով էլ ճանապարհեցին նրանց:

«Օրրան»-ը բարեգործական հասարակական կազմակերպություն է: Այն հիմնադրվել է Արմինե և Րաֆֆի Հովհաննիսյանների կողմից 2000 թվականին։ «Օրրան»-ի առաքելություններից է օգնության ձեռք մեկնել փողոցում հայտնված երեխաներին՝ ներառելով նրանց կրթական, մշակութային, հոգեբանական, բժշկական և սոցիալական ծառայությունների մեջ, օգնել «ճգնաժամի մեջ հայտնված» ընտանիքներին: Այս պահին Երևանի կենտրոնն ունի 115 երեխա, իսկ Վանաձորինը՝ 125: «Օրրան»-ն ունի նաև տարեցների ցերեկային խնամքի ծառայություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]