Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   14 Նոյեմբեր

Ատոմ Ջանջուղազյանը ՎԶԵԲ ներկայացուցչի հետ խոսել է  կառավարության սահմանած առաջնահերթություններից


ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրների հարցերով համակարգող տնօրեն Ֆրենսիս Մալիժի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Ֆրենսիս Մալիժը շնորհավորել է Ատոմ Ջանջուղազյանին ֆինանսների նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Նա պատրաստակամություն է հայտնել կիսվել այլ երկրներում իրենց իրականացրած ծրագրերի փորձով, որոնք հետաքրքրություն կներկայացնեն Հայաստանի համար:

Ատոմ Ջանջուղազյանը հավաստիացրել է, որ ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը առաջիկայում ևս կլինի ոչ պակաս հարթ ու թափանցիկ, և հույս հայտնել, որ այն կզարգանա նաև նոր ուղղություններով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ընթացիկ մի շարք հարցեր և հնարավոր զարգացումները` մատնանշելով կառավարության կողմից սահմանված առաջնահերթություններն ու բարեփոխումների օրակարգը:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ