Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Փաշինյանը բացառում է ԲԷՑ-ի մասնավորեցումը իշխանության հետ կապ ունեցող կամ օֆշորային գոտում ներառված ընկերության կողմից

Փաշինյանը բացառում է ԲԷՑ-ի մասնավորեցումը իշխանության հետ կապ ունեցող կամ 
օֆշորային գոտում ներառված ընկերության կողմից

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարումը պետք ստանձնի իշխանության հետ որևէ կապ չունեցող և օֆշորային գոտիներում չգրանցված ընկերություն: Այդ մասին հունիսի 1-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲԷՑ-ի հետագա կառավարմանն ու «Տաշիր գրուպ»-ի հետ հավատարմագրային կառավարման պայմանագիրը չեղարկելու որոշմանը:

«էներգետիկ ոլորտի երկու հիմնական ցանցերը չպետք է լինեն նույն սեփականատիրոջ տիրապետության ներքո: Պետք է առաջիկայում արագ որոշում կայացնենք ԲԷՑ-ի հետագա կառավարման մեթոդի մասին: Այս փուլում պետք է վերջնական հայտարարություն չանենք ընկերության կարգավիճակի մասին, պետք է որոշենք՝ դա մնում է պետական, թե մասնավոր կառավարման: Մենք պետք է բացառենք, որ մասնավորեցման գործընթացում ներգրավված լինի իշխանության հետ կապ ունեցող կամ օֆշորային գոտում ներառված ընկերություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

«Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունը «Տաշիր գրուպ»-ին 25 տարով հավատարմագրային կառավարման տրամադրելու պայմանագիրը դադարեցվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am