Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տարոն Աճեմօղլուն Հայաստան կգա՝ խորհրդատվություն տալու Հայաստանում ընթացող բարեփոխումների հետ կապված

Տարոն Աճեմօղլուն Հայաստան կգա՝ խորհրդատվություն տալու Հայաստանում ընթացող 
բարեփոխումների հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի անվանի տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն Հայաստան կգա՝ փորձագիտական խորհրդատվություն տալու Հայաստանում ընթացող բարեփոխումների հետ կապված:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝«Ամերիկայի ձայնի» հետ զրույցում Աճեմօղլուն նշել է, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ քննարկում է Հայաստան ժամանելու ժամկետները: «Ես ցանկանում եմ ստույգ պատկերացում կազմել, թե Հայաստանի ղեկավարությունը իր առջև ինչ նպատակներ է դնում և ինչ մարտահրավերներ է տեսնում»,-նշել է տնտեսագետը՝ հավելելով, որ  երկու անգամ արդեն խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Դա ինձ կօգնի նստել և վերլուծել, թե, իմ կարծիքով, ինչպես կարող է զարգանալ իրավիճակը, և կարող եմ արդեն այդ ժամանակ Հայաստան գալ և խորհուրդ տալ: Գիտեմ, քանի որ արտերկրից եմ, կլինեն բազմաթիվ հարցեր, որոնք ամբողջովին չեմ հասկանալու, սակայն, միգուցե, ինձ հաջողվի գիտելիքներիս շրջանակներում օգուտ տալ Հայաստանին»,-ընդգծել է նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am