Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են 
բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 30-ին հանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,

հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանական բնագավառում երկու երկրների հարաբերությունները և համագործակցության հետագա զարգացման հեռանկարները:

Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am