Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Խոշոր առևտրային ցանցերը որոշ դեպքերում 20 տոկոսի փոխարեն 5 տոկոս հարկ են վճարել. ՊԵԿ նախագահը մանրամասնում է

Խոշոր առևտրային ցանցերը որոշ դեպքերում 20 տոկոսի փոխարեն 5 տոկոս հարկ են 
վճարել. ՊԵԿ նախագահը մանրամասնում է

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցային առևտրով զբաղվող կազմակերպություններն ունեցել են պայմանավորվածություն 20 տոկոս ԱԱՀ-ի փոխարեն վճարելու 5 տոկոս շրջանառության հարկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում իրականացված ստուգումներին, Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ երեկ հանդիպել են այդ կազմակերպությունների պատասխանատուներին և տվել մի քանի օր ժամանակ օրենքով սահմանված կարգին վերադառնալու համար: «Առևտրային ցանցերի պնդմամբ՝ նախկինում իրենք ձեռք են բերել պայմանավորվածություն նախկին ղեկավարության հետ մինչև կառավարության մակարդակ, իսկ մենք նրանց ասել ենք, որ նախկին համաձայնությունները չեն գործում, շատ արագ պետք է վերադառնալ օրենքի շրջանակներում ՀԴՄ-ների տրամադրման գործընթացին: Մի քանի օր ժամանակ ենք տվել, որ ծրագրային խնդիրները կարգավորեն ու անցնեն առաջ»,-ասաց Դավիթ Անանյանը:

Մասնավորապես, խոսքը վերաբերում է գյուղացիներից ապրանքների ձեռքբերման ժամանակ փաստաթղթավորմանը: Ըստ ՊԵԿ նախագահի՝ առևտրային ցանցերը , որոնք խոշոր հարկ վճարողներ են ու գործում են ավելացված արժեքի դաշտում, եկել են պայմանավորվածության գյուղացիներից գյուղմթերք ձեռքբերել ու վաճառել ԱՁ-ներով և 20 տոկոս ԱԱՀ-ի փոխարեն վճարել 5 տոկոս շրջանառության հարկ:

«Տեսեք ցանցային առևտրով զբաղվողները, օրինակ, 1000 դրամով գյուղմթերք են ձեռք բերում գյուղացուց, դրան ավելացնում են 100 դրամ, 1100 դրամով պետք է վաճառի, բայց քանի որ ԱԱՀ վճարող են, ևս 20 տոկոս ավելացնում են, ստացվում է ապրանքը վաճառում են 1320 դրամով: Քանի որ իրենք ձեռքբերման փաստաթուղթ չունի, իսկ ձեռքբերվողն ԱԱՀ չի վճարում, ըստ իրենց, այդ 220 դրամը հավասարաչափ չի բաշխվում տնտեսավարողների միջև: Դրա համար էլ առաջարկվել է այս տարբերակը, որը մասնագիտական տեսանկյունից հասկանալի է, բայց օրենսդրությունը դա թույլ չի տալիս»,-ավելացրեց պաշտոնյան:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ իրենք տնտեսվարողներին բացատրել են, որ անուղղակի հարկերը գնագոյացման ժամանակ որևէ ձևով չպետք է մասնակցեն հաշվարկներին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am