Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Արմեն Սարգսյանը հիացած է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնով

Արմեն Սարգսյանը հիացած է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնով

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հիացած է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կենտրոնում շրջայցից հետո Սարգսյանը լրագրողների հետ կատակեց՝ կենտրոնում գործող զինվորների հանգստի սենյակը ԱՄՆ նախագահի աշխատասենյակի որակն ունի, ապա իր աչքի տեսածով վստահեցրեց, որ տղաներն այստեղ փայլուն բուժում են ստանում: «Ինձ հետ զրույցի ընթացքում տղաները նշում էին, թե երջանիկ են, որ այս կենտրոնում են»,-ասաց նախագահը:

Նա հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը համեմատեց աշխարհի լավագույն հիվանդանոցների վերականգնողական կենտրոնների հետ, ապա հավելեց, որ մեր կենտրոնն  աշխարհում լավագույնն է:

Նախագահ Արմեն Սարգսյանն եղավ կենտրոնի սենյակներում, ծանոթացավ այնտեղ վերականգնողական բուժում ստացող զինվորների հետ և բոլորին մեկ առ մեկ անձամբ շնորհավորեց Առաջին հանրապետության հարյուրամյակի առիթով:

Շրջայցից հետո նախագահը զինվորների հետ շփվեց հյուրասիրության սեղանի շուրջ, բաժակ բարձրացեց՝ բուժվող զինվորներին մաղթելով, որ հանրապետության 101-րդ տարեդարձին բոլորով միասին , ոտքի վրա կանգնած Սարդարապատում դիմավորեն: «Ես ցանկանում եմ, որ դուք բոլորդ հնարավորինս շուտ առողջանաք: Ես խոսեցի ձեզ հետ և հասկացա, որ ձեզանից յուրաքանչյուրը շատ ուժեղ կամք ունի: Դուք մարդիկ եք, ովքեր հաղթահարել են և՛ վախը, և՛ դժվարությունը: Այսօր պետք է հաղթահարեք ինքներդ ձեզ, որպեսզի ոտքի կանգնեք»,-ասաց Արմեն Սարգսյանը: «Ես մաղթում եմ, որ ձեզանից նրանք, ովքեր դեռ ամուսնացած չեն, ամուսնանան, ունենան երեխաներ, թոռներ, և հետո պատմեք նրանց ձեր անցած ճանապարհի մասին, որովհետև ձեր անցած ճանապարհը շատ կարևոր է: Հայրենասիրությունը միայն կոչերով չէ, հայրենասիրության լավագույն օրինակը դուք եք»,-նշեց Սարգսյանը:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը  տեղակայված է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում: ՀՊՎԿ բացման արարողությունը տեղի է ունեցել 2018 թվականի հունվարի 28-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am