Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Փաշինյանը Սարդարապատում Բաբլոյանի ներկա չլինելը ցավալի թյուրիմացության հետևանք է համարում

  Փաշինյանը Սարդարապատում Բաբլոյանի ներկա չլինելը ցավալի թյուրիմացության 
հետևանք է համարում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թյուրիմացության հետևանք է որակում այն, որ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ներկա չի եղել մայիսի 28-ին Սարդարապատի հուշահամալիրում Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ Արա Բաբլոյանը հրավիրված եղել է միջոցառումներին:

«Ես կարծում եմ, որ այս անցումային շրջանի հետ կապված որոշակի թյուրիմացություն է եղել, որը ցավալի թյուրիմացություն է: Ես հասկանում եմ, որ Հայաստանում բարդույթ կա բոլոր հարցերը վարչապետի մակարդակով քննարկելու և լուծելու: Ու քանի որ գործող վարչապետը հարկ չի համարում բոլոր մանրամասների մեջ մտնի, թե ով ինչ ասի, ինչ խոսի, այդպիսի թյուրիմացություններ կլինեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Պաշտոնյայի խոսքով՝ տրամաբանությունը, ըստ որի՝ իշխանությունը խնդիր ունի ընդդիմության համար խնդիրներ ստեղծելու, այլևս այդպես չպիտի լինի: Նիկոլ Փաշինյանը նաև նկատեց, որ մայիսի 28-ի միջոցառումներն ունեցել են որոշակի խնդիրներ, որոնք առաջիկայում պետք է շտկվեն: «Միջոցառումն, ընդհանուր առմամբ ընդունելի ու հասկանալի լինելով, որոշ անընդունելի բաներ կային ու թյուրիմացություններ, որոնք առաջիկայում պետք է շտկվեն: Համոզված եղեք, որ մանրախնդրության որևէ տարր մեր գործունեության մեջ չի լինելու»,-վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ներկա չէր Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումներին, պատասխանել էր. «Նախորդ տարիներին ՀՀ Ազգային ժողովը, որպես իշխանության ճյուղ, արարողակարգի համաձայն միջոցառմանը հրավիրված է եղել ամբողջ կազմով։ Այս տարի դրսևորվել է այլ մոտեցում: Որպես ԱԺ մարմինների ղեկավարներ չեն հրավիրվել հանձնաժողովների նախագահները։ Չեն հրավիրվել Ազգային ժողովի փոխնախագահները և չի հրավիրվել Ազգային ժողովի նախագահը։ Իսկ Արա Բաբլոյանը հրավիրվել է միայն որպես ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցությանը հատկացված ընդամենը երեք պատգամավորների շարքում: Ավելին, երբ Ազգային ժողովի աշխատակազմը փորձել է ճշտել ԱԺ նախագահի մասնակցության արարողակարգը, հաշվի առնելով, որ միջոցառման պաշտոնական մասը միշտ իրականացվել է եռյակի մասնակցությամբ՝ Հանրապետության նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի, ԱԺ աշխատակազմին հայտնել են, որ այս տարի Ազգային ժողովի նախագահը չի լինելու նշված եռյակում: Այսպիսով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը գտնում է, որ իշխանության առանձին ճյուղի՝ օրենսդրի նկատմամբ դրսևորվել է ոչ համարժեք վերաբերմունք»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]