Վլադիմիր Հակոբյանը կմասնակցի Աբու Դաբիի մրցաշարին
15:09, 26 Մայիս 2018
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի նախկին անդամ Վլադիմիր Հակոբյանը կմասնակցի Աբու Դաբիի միջազգային մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Արաբական Միացյալ Էմիրություններում մեկնարկող Աբու դաբիի 25-րդ միջազգային մրցաշարում Հակոբյանն ամենաբարձր վարկանիշն ունեցող շախմատիստներից է: Միջազգային մրցաշարի «Masters»-ին կմասնակցի 54 շախմատիստ:
Վլադիմիր Հակոբյանի տղան` Էդուարդ Հակոբյանը կմասնակցի նույն մրցաշարի կրտսեր տարիքի խմբի մրցաշարին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում