Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

ՀՀԿ-ն Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ քննարկումներից չի հրաժարվի

ՀՀԿ-ն Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ քննարկումներից չի 
հրաժարվի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ առաջարկներ չունի, սակայն օրենսգրքում փոփոխություններ կատարելու քննարկումներից չի հրաժարվի: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Մենք մեր բոլոր առաջարկները 2017 թ. ընտրություններից առաջ Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ներկայացրել ենք: Եթե դուք հիշում եք, այդ Ընտրական օրենսգիրքն ընդունվել է կոնսենսուսով, որը նաև Վենետիկի հանձնաժողովի պահանջներից էր: Տարբեր խողովակներով քննարկումներ են եղել, և մենք Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ եկել ենք կոնսենսուսի և ընդունել ենք Ընտրական օրենսգիրքը: Հիմա մենք առաջարկներ, բնականաբար, չունենք, և մենք չենք տեսել, թե ինչ նախաձեռնություն կա, սակայն որևէ քննարկումից մենք չենք հրաժարվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նա:

Վահրամ Բաղդասարյանը հավաստիացրեց` երբ ստանան առաջարկ, պատրաստ կլինեն քննարկումների:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am