Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ամերիկացիների կարծիքով՝ իրենց երկիրը կորցնում Է ազդեցությունը Մերձավոր Արեւելքում. Harvard CAPS/Harris Poll

Ամերիկացիների կարծիքով՝ իրենց երկիրը կորցնում Է ազդեցությունը Մերձավոր Արեւելքում. Harvard CAPS/Harris Poll

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացիների մեծամասնությունն այն կարծիքին Է, որ Միացյալ Նահանգները կորցնում Է ազդեցությունը Մերձավոր Արեւելքում: Այդ մասին, ինչպես հայտնել Է The Hill-ը, վկայում են Harvard CAPS/Harris Poll-ի կողմից անցկացված հարցման տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարցման մասնակիցների գրեթե 70 տոկոսը ենթադրում Է, որ ԱՄՆ-ը տարածաշրջանում տեղը զիջում Է Ռուսաստանին, Իրանին եւ Չինաստանին, 54 տոկոսի կարծքով՝ Վաշինգտոնը պետք Է վերանայեր Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքի պայմանները համաձայնագրից դուրս գալու փոխարեն: 46 տոկոսը, ընդհակառակը, համաձայնել Է նախագահական վարչակազմի որոշմանը: ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուն հավանություն Է տալիս հարցվածների 60 տոկոսը, 40 տոկոսը չի պաշտպանում այդ քայլը: Հարցման բոլոր արդյունքները կհրապարակվեն այս շաբաթ ավելի ուշ: Հարցումն անցկացվել Է մայիսի 21-22-ին: Դրան մասնակցել են 1347 գրանցված ամերիկացի ընտրողներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am