Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի ռուսական ռազմակայանի դպրոցներում հնչել Է «վերջին զանգը»

Հայաստանի ռուսական ռազմակայանի դպրոցներում հնչել Է «վերջին զանգը»

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ռուսական ռազմակայանի դպրոցներում զինծառայողների ավարտական դասարանների երեխաների համար հնչել Է «վերջին զանգը»: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորներում տեղի են ունեցել հանդիսավոր տոնական հանրահավաքներ:

Դրանց հրավիրված Էին զորամասերի հրամանատարությունը, դիվանագիտական կորպուսի, վարչակազմի ներկայացուցիչներ, վետերաններ, ծնողներ, առաջինդասարանցիներ եւ այդ դպրոցների շրջանավարտները: Շրջանավարտներն ու դպրոցականները տոնական համերգներ են տվել հրավիրվածների համար՝ ցուցադրելով հետաքրքիր ելույթներ, թռցրել են աղավնիներ եւ օդային կոմպոզիցիա կազմակերպել բազմաթիվ գունավոր փուչիկներով, որոնք խորհրդանշում են երկու երկրների ժողովուրդների բարեկամությունը:

Երեւան եւ Գյումրի քաղաքներում, որտեղ տեղակայված են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի միավորման զորամասերը, ՌԴ պաշտպանության նախարարության դպրոցները որակյալ ուսուցիչների թվաքանակով իրավամբ լավագույններից են Հայաստանի ուսումնական հաստատությունների շարքում: Անդրկովկասի ռուսական դպրոցների շրջանավարտները, ինչպես որ Ռուսաստանի բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողները, կհանձնեն միասնական պետական քննություն եւ հավասար իրավունքներ ունեն երկրի քաղաքացիական ու ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելիս: Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորներում գործող Ռուսաստանի պաշտպանության նախարարության ուսումնական հաստատություններում տարեկան սովորում են ռուսական ռազմակայանի զինծառայողների 600-ից ավելի երեխաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am