Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Նոյեմբեր

Կախա Կալաձեն քաղաքագլխի դերում կնկարահանվի կատակերգական ֆիլմում


ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն նկարահանվելու Է գեղարվեստական ֆիլմում, որում մարմնավորելու Է քաղաքագլխին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Ինչպես հայտնել Է BM.ge գործակալությունը, Վրաստանում կնկարահանեն «Մոռացված մեղեդի» գեղարվեստական ֆիլմը:

Նախագիծն իրականացվում Է Թբիլիսիի քաղաքապետարանի եւ Զբոսաշրջության ազգային վարչակազմի աջակցությամբ: Ըստ սյուժեի, իրեն անծանոթ Վրաստան Է ժամանում սլովակցի հարուստ գործարարի թոռը: Նա պատրաստվում Է պարզել պապի վերջին ցանկության գաղտնիքը:

Գործակալության տվյալներով՝ նկարահանումներին ակտիվ մասնակցություն կունենա Թբիլիսիի քաղաքապետարանը, իսկ Կախա Կալաձեն ֆիլմում կմարմնավորի երիտասարդ ու եռանդուն քաղաքապետին, որն արագորեն եւ արդյունավետ կերպով լուծում Է տարբեր խնդիրներ:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ