Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Պորոշենկոն եւ Էրդողանը քննարկել են ազատ առեւտրի համաձայնագիրը

Պորոշենկոն եւ Էրդողանը քննարկել են ազատ առեւտրի համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի եւ Թուրքիայի նախագահներ Պյոտր Պորոշենկոն եւ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների միջեւ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների արագացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է Ուկրաինայի նախագահը:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել ենք Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքման շուրջ բանակցային գործընթացի արագացումը»,- գրել Է նա:

Պորոշենկոն հավելել Է, որ բանակցությունների ընթացքում արծարծվել Է նաեւ համագործակցությունը Էներգետիկայի, ավիացիոն եւ պաշտպանական ոլորտներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am