Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Վիսկոնսինում բեռնատարը բախվել Է դպրոցական ավտոբուսին, տուժել Է քսան մարդ. AP

Վիսկոնսինում բեռնատարը բախվել Է դպրոցական ավտոբուսին, տուժել Է քսան մարդ. AP

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Վիսկոնսինի նահանգի կենտրոնական մասում մայիսի 23-ին բեռնատարը բախվել Է դպրոցական ավտոբուսին, որը կանգնած Է եղել խճուղու եզրին, տուժել Է 20 մարդ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին:

Չորս մարդ լուրջ վնասվածքներ Է ստացել: Հոսպիտալացում Է պահանջվել ինը տուժածների: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ վթարից առաջ տեղեկատվություն Էր ստացվել, որ բեռնատարի վարորդն ադեկվատ չի վարում փոխադրամիջոցը: Ավտոբուսը ճամփեզրին կանգնել Էր անսարքության պատճառով: Ընդհանուր առմամբ ավտոբուսում եղել Է 33 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am