Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Մեծ վստահություն ունեմ այս երկրի հանդեպ. Զոհրաբ Մնացականյան

Մեծ վստահություն ունեմ այս երկրի հանդեպ. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է հարցին, թե ինչո՞ւ է համաձայնել աշխատել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ բոլորս կրում ենք պատասխանատվություն:

«Պատասխանատվությունն այս երկրի համար է, պատասխանատվությունն այս հիասքանչ մթնոլորտի համար է, որ այս երկրում կա բոլոր ժամանակներում: Հատկապես, երբ նայում եմ Ձեզ՝ երիտասարդներիդ, շատ ոգևորված եմ ինձ զգում, որովհետև մեծ վստահություն ունեմ այս երկրի հանդեպ՝ նաև իմ փորձից ելնելով: Աշխատանքի բերումով ապրել եմ բազմաթիվ երկրներում, միշտ տեսել եմ այս երկրի այդ որակը, որ ինձ հսկայական ոգևորություն է տվել. դա պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամությունն է և պարտավորությունը»,- ասել է նախարարը:

Հարցին՝ այս օրերի աշխատանքը Նիկոլ Փաշինյանի հետ իրեն վստահություն ներշնչե՞լ է, նախարարը պատասխանել է. «Այո՛, միանշանակ, շատ համախմբված թիմ է և պատասխանատվությունը կիսող, պատասխանատվությունը կրող թիմ է։ Ես ինձ շատ լավ եմ զգում»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am