Իրանի ԱԳ նախարարը հնացած Է համարել Փոմպեոյի դատողությունները
ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել Է, որ իր երկրի նկատմամբ ԱՄՆ-ի պետքարտտուղար Մայքլ Փոմպեոյի արած հայտարարությունները հիմնված են հնացած քաղաքական մոտեցումների վրա:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 23-ին հայտնել Է Mehr գործակալությունը: «Փոմպեոյի խոսքերը ստահոդ են եւ հիմնված են հին ու անհաջող քաղաքական մոտեցումների վրա,- նշել Է նա:- Այդ հայտարարություններից ոչ մեկը նոր չԷր:
Նա միայն բարձրացրեց անպարկեշտության ու լարվածության աստիճանը»: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն՝ մայիսի 21-ին Վաշինգտոնում՝ «ժառանգություն» ոչ կառավարական հիմնադրամում հանդես գալով Իրանի նկատմամբ ամերիկյան վարչակազմի քաղաքականությանը նվիրված ծրագրային ճառով, հայտարարել Է, որ Միացյալ Նահանգները մտադիր Է աննախադեպ ճնշում գործադրել Իրանի վրա, այդ թվում՝ կիրառել պատմության մեջ պատժամիջոցների ամենախիստ ռեժիմը, եթե Թեհրանը չփոխի իր քաղաքականությունը:
«Նախ՝ մենք աննախադեպ ֆինանսական ճնշում կգործադրենք ռեժիմի վրա: Թեհրանի ղեկավարները չպետք Է կասկածեն մեր մտադրությունների լրջությանը: Պատժամիջոցները միայն կուժեղանան եւ ավելի ու ավելի ցավագին կդառնան այն դեպքում, եթե ռեժիմը չփոխի իր քաղաքականությունը»,- ասել Է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: Նրա խոսքով՝ Իրանի ներկայիս ղեկավարության որդեգրած ուղեգիծը «անընդունելի Է եւ անարդյունավետ»:
«Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը միայն հետաձգում Էր Իրանում միջուկային զենքի մշակման հնարավորության հայտնվելը»,-հայտարարել Է ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նրա տեսանկյունից, Իրանի հետ միջուկային գործարքը «չԷր երաշխավորում ամերիկյան ժողովրդի անվտանգությունը»: «Այլեւս դա չի լինելու: Այլեւս չի լինելու Իրանի հզորության անարգել ընդլայնումը»,-ասել Է Փոմպեոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում