Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրանն ի զորու Է վերադառնալ միջուկային ծրագրի զարգացման նախկին տեմպերին

Իրանն ի զորու Է վերադառնալ միջուկային ծրագրի զարգացման նախկին տեմպերին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանն ի զորու Է վերադառնալ միջուկային ծրագրի զարգացման նախկին տեմպերին, որոնք եղել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) կնքելուց առաջ: Այդ մասին, ինչպես մայիսի 23-ին հայտնել Է IRNA գործակալությունը, հայտարարել Է հանրապետության Ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ատոմային արդյունաբերության մի շարք սեկտորներում մենք անհրաժեշտ ներուժ ունենք, որպեսզի վերադառնանք (միջուկային ծրագրի զարգացման) նախկին մակարդակին, որը եղել Է նախքան ԳՀՀԾ-ն կնքելը,-նշել Է Սալեհին:-Սակայն ես հուսով եմ, որ բանը դրան չի հասնի»:

Նա նաեւ նշել Է, որ Իրանի ատոմային արդյունաբերությունը «գտնվում Է լավ մակարդակի վրա եւ շարունակում Է զարգանալ առեւտրային նպատակներով», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am