Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նաիրա Զոհրաբյանը հավանական է համարում աշնանը արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը

 Նաիրա Զոհրաբյանը հավանական է համարում աշնանը արտահերթ ընտրություններ 
անցկացնելու տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հայաստանում ստեղծված ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակը հաղթահարելու միակ իրավական ճանապարհն արտահերթ խորհրդարանական ընտրություններն է համարում:

«Պետք է հասկանանք, որ այսօր մեր երկրում ստեղծվել է ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ,  և դրա լուծման իրավական ճանապարհը մեկն է` արտահերթ խորհրդարանական ընտրությունները: ԲՀԿ-ն հենց վաղն էլ պատրաստ է գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Մենք նաև հասկանում ենք, որ մինչ ընտրությունները պետք է լուծվեն մի քանի իրավական հարցեր, մասնավորապես` ռեյտինգային տարածքային ցուցակների հանում, միասնական մատնահետքի ներառում կամ որևէ այլ մեխանիզմի ներդրում, որը կբացառի կրկնակի քվեարկությունը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Զոհրաբյանը:

Նա հավելեց՝ քաղաքական կոնսենսուսի առկայության դեպքում մինչև հուլիս կարող են ավարտել Ընտրական օրենսգրքի փոփոխությունը և աշնանը գնալ արտահերթ  ընտրությունների:

Նրա խոսքով՝ ԲՀԿ-ն արտահերթ ընտրություններին կմասնակցի մեծամասնություն վերցնելու ճանապարհով, քանի որ ԲՀԿ-ն ունի հանրային վստահություն:

Հարցին` ԲՀԿ-ն այս պահին բացո՞ւմ է նախընտրական շտաբներ, Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց կուսակցության գրասենյակները միշտ բաց են եղել: «Մենք հաճախ ենք հանդիպում մեր կառույցների ղեկավարների հետ և քննարկում մեր կուսակցության վերաբերյալ խնդիրներ»,-ասաց պատգամավորը:

Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին ներքաղաքական գործընթացների, ակցիաների, քաղաքացիական անհնազանդության գործողությունների հետևանքով խորհրդարանում փոքրամասնություն կազմող ուժը՝ «Ելք» խմբակցությունը ձևավորեց կառավարություն՝ ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի տրամադրելով նախարարական մի քանի մանդատ: ԱԺ-ում շարունակում է մեծամասնություն կազմել ՀՀԿ-ն: Մայիսի 8-ին ՀՀ վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը ձգտում է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ մինչև տարեվերջ, ՀՀԿ-ն դրանք աննպատակահարմար է որակում:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am