Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հոկտեմբեր

«Արցախպրես»-ի նորությունները պահանջված ոչ միայն Արցախում և Հայաստանում, այլ ողջ աշխարհում. «Արմենպրես»-ը շնորհավորում է «Արցախպրես»-ին


ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախպրես» լրատվական գործակալությունը մայիսի 23-ին նշում է իր հիմնադրման չորս տարին: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը շնորհավորում է Արցախի իր գործընկերներին հիմնադրման տարեդարձի առթիվ՝ մաղթելով նորանոր ստեղծագործական հաջողություններ ու նվաճումներ։

«Անցած տարիներն «Արցախպրես»-ի համար մասնագիտական կայացման ու ամրապնդման յուրատեսակ փորձություն էին, որը դուք հաղթահարեցիք պատվով, լրագրողական մասնագիտության նկատմամբ պատասխանատվությամբ ու անմնացորդ սիրով ձեր արած գործի նկատմամբ։ Այսօր «Արցախպրես»-ը մասնագիտական քուրայում լրջորեն թրծված գործակալություն է, որի նորությունները պահանջված և սպասելի են ոչ միայն Արցախում և Հայաստանում, այլ նաև աշխարհի տարբեր ծագերում»,-«Արցախպրես»-ի տնօրեն Վահրամ Պողոսյանին և աշխատակազմին ուղղված շնորհավորական խոսքում նշել է «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը:

2015թ. մայիսի 23-ին արցախյան նորաստեղծ գործակալության մեկամյակը նշանավորվել է  «Արմենպրես» և «Արցախպրես» լրատվական գործակալությունների միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ: Դրա շնորհիվ ավելի է սերտացել և ընդլայնվել երկու գործակալությունների միջև կապը լրատվության, փորձի փոխանակման, մեթոդական աջակցության և այլ ուղղություններով։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ