Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Իրաքում մահապատժի դատապարտեցին Բրյուսելի եւ Փարիզի ահաբեկչությունների մասնակցին. Sky News Arabia

Իրաքում մահապատժի դատապարտեցին Բրյուսելի եւ Փարիզի ահաբեկչությունների մասնակցին. Sky News Arabia

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի դատարանը մահապատժի Է դատապարտել Բելգիայի հպատակին, որը մեղադրվում Է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման գործունեությանը մասնակից լինելու մեջ: Մայիսի 22-ին այս մասին հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Իրաքի Կենտրոնական քրեական դատարանը պատժի առավելագույն չափի Է դատապարատել 1988 թվականի ծնունդ բելգիացի Թարիք Ջուդաանին, որն ԻՊ-ի շարքերն Է մտել 2014 թվականին: Զինյալների շրջանում նա հայտնի Է որպես Աբու Համզա ալ Բելջիքի:

Բելգիական La Derniere Heure թերթի տեղեկատվությամբ՝ Ջուդաանը հիշատակվում Է 2015 թվականին Փարիզում եւ 2016 թվականին Բրյուսելում ահաբեկչական գործողությունների հետաքննությունների նյութերում՝ որպես դրանց հավանական կազմակերպիչներից մեկը:

Բելգիական զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ Ջուդաանը ծնունդով Մարոկոյից Է: Մինչեւ 2014 թվականը Սիրիա ուղեւորվելը, նա ապրել Է Բելգիայի Վերվիե քաղաքում: Facebook-ի իր Էջում նա արդեն 2014 թվականին սկսել Է հրապարակել լուսանկարներ, որտեղ պատկերված Է նրա մասնակցությունն սպանություններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am