Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Իսրայելի հետ հարաբերությունները զարգացնելու ուղենիշը շարունակական է լինելու. ԱԳՆ խոսնակ

Իսրայելի հետ հարաբերությունները զարգացնելու ուղենիշը շարունակական է լինելու. 
ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը կարծում է, որ Իսրայելի հետ հարաբերությունները զարգացնելու Հայաստանի ուղենիշը շարունակական է լինելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարեց՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե արդյոք հնարավոր է ԱԳՆ նոր ռազմավարության մեջ հայ-իսրայելական հարաբերությունների խորացման քաղաքականություն որդեգրվի՝ հաշվի առնելով վերջին օրերին Իսրայելի Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման խոսակցությունների ակտիվացումը, ինչպես նաև Երուսաղեմի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման արտահայտումը:

«Իսրայելին մենք դիտարկում ենք որպես բարեկամ պետություն: Այնտեղ Հայաստանն ունի մշակութային ներկայություն, պատմամշակութային ժառանգություն և որպես նաև դրա կրող երկիր, չենք կարող անտարբեր դիտորդի աչքերով նայել, թե ինչ է տեղի ունենում Իսրայելում ու դրա շուրջը: Առանձին դեսպանի նշանակումը հենց այդ նպատակն էր հետապնդում: Մի շարք այլ քայլեր ևս ձեռնարկեցինք: Նախորդ տարեվերջին տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցելությունը Իսրայել, ձեռք բերվեցին հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ պայմանավորվածություններ։ Ես կարծում եմ, որ այդ ուղենիշը շարունակական է լինելու»,-ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը:

Ինչ վերաբերում է հարաբերությունների խորացման համատեքստում Իրանի հետ կապերին, Տիգրան Բալայանը նկատեց, որ Իրանը հարևան ու բարեկամ պետություն է, որի հետ փոխշահավետ համագործակցությունը նպատակադրված զարգացնելու պատրաստակամություն են հայտնել երկու երկրների ղեկավարները մայիսի 13-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

Գազայի հատվածում տեղի ունեցած դեպքերից հետո Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների լարման ֆոնին կրկին Կնեսետի օրակարգում է հայտնվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի ընդունման հարցը: Jerusalem Post-ի հաղորդմամբ՝ Կնեսետի պատգամավորներ Իցիկ Շմուլին և Ամիր Օհանան հայտարարել են, որ ներկայացնելու են Օսմանյան կայսրությունում շուրջ 1.5 մլն հայերի սպանությունը որպես ցեղասպանություն ճանաչող օրինագիծ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am