Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Gallup International ասոցիացիայի նախագահին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Gallup International ասոցիացիայի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Gallup International ասոցիացիայի նախագահ Կանչո Ստոյչևի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,վարչապետը ողջունել է Gallup International ասոցիացիայի 71-րդ տարեկան համաժողովի անցկացումը Երևանում և միջազգային փորձագետների մասնակցությունն այդ միջոցառմանը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է քաղաքական հետազոտությունների որակի շարունակական բարձրացումը, փորձի փոխանակումն ու վերլուծությունների արդյունքում հնարավորինս օբյեկտիվ գնահատական ունենալը՝ իրականացվելիք բարեփոխումների, կառավարման համակարգի գործունեության և այլ ուղղություններով: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ երևանյան համաժողովը կնպաստի փորձի փոխանակմանն ու փորձագետների վերլուծական կարողությունների մակարդակի բարձրացմանը:  

Կանչո Ստոյչևը վստահություն է հայտնել, որ Երևանում ընթացող համաժողովը կձևավորի տարածաշրջանային փոխհամագործակցության նոր հիմքեր, մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալ սոցիոլոգիայի վերջին միտումներին և իրականացնել հաջողված փորձի փոխանակում: Gallup International ասոցիացիայի նախագահը վարչապետին է ներկայացրել համաժողովի շրջանակում քննարկվող թեմաներն ու հայաստանյան գործընկերների հետ համագործակցության զարգացման հնարավորությունները:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am