Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նյու Յորքի ֆոնդային սակարանն առաջին անգամ կին կգլխավորի

Նյու Յորքի ֆոնդային սակարանն առաջին անգամ կին կգլխավորի

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի ֆոնդային սակարանի (NYSE) գլխավոր օպերացիոն տնօրեն Սթեյսի Քանինգեմը մայիսի 25-ին կզբաղեցնի NYSE Group-ի նախագահի պաշտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, The Wall Street Journal-ին հայտարարել Է Intercontinental Exchange Inc. (ICE)-ի՝ NYSE-ի հոլդինգային ընկերության ներկայացուցիչը:

Այսպիսով, NYSE-ի գոյության 226 տարվա ընթացքում առաջին անգամ սակարանը կղեկավարի կին: ԱՄՆ-ի՝ նշանակությամբ երկրորդ սակարանը՝ NASDAQ Inc.-ը, 2017 թվականի հունվարից նույնպես գլխավորում Է կին՝ Ադենա Ֆրիդմանը: 43-ամյա Քանինգեմը կրթությամբ արդյունաբերական արտադրության կազմակերպման մասնագետ Է: Սակայն գործնականում ամբողջ կարիերան նա անցկացրել Է NYSE-ում, որտեղ 1994 թվականին անցել Է ամառային պրակտիկան: «Ես միանգամից սիրահարվեցի այդ հիմնարկին, եւ այժմ այն միտքը, որ ես պետք Է ղեկավարեմ այն, հուզմունք Է առաջացնում»,- ասել Է նա WSJ-ում հրապարակված հարցազրույցում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am