Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարին

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 21-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Արտակ Զեյնալյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը և վստահեցրել, որ մեկնարկած ծրագրերն իրականացվելու են ավելի մեծ եռանդով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան շնորհավորել է Արտակ Զեյնալյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ Եվրոպայի խորհուրդը՝ ի դեմս երևանյան գրասենյակի, Արդարադատության նախարարության հետ ունի ամենաարդյունավետ ու գերազանց համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում նախարարը եվրոպացի գործընկերոջ հետ քննարկել է ընթացքի մեջ գտնվող համատեղ ծրագրերն ու համագործակցության հեռանկարները, մասնավորապես, անդրադարձել քրեակատարողական հիմնարկներում իրականացվող առողջապահական ծառայությունների և պրոբացիոն համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքներին:

ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը հաստատել է կառույցի պատրաստակամությունը՝ աջակցելու Պրոբացիոն ծառայության անձնակազմի կարողությունների հզորացմանն ու օրենսդրական բարեփոխումների շրջանակում փորձագիտական կարծիքների տրամադրմանը:

Հանդիպման ավարտին արդարադատության նախարարն ու ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են նաև դատաիրավական ոլորտում համագործակցության ծրագրերն ու փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am