Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արթուր Ջավադյանը Հայաստանի նոր կառավարության հետ աշխատելու հարցում որևէ խնդիր չի տեսնում

Արթուր Ջավադյանը Հայաստանի նոր կառավարության հետ աշխատելու հարցում որևէ 
խնդիր չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը երկրի նոր կառավարության հետ աշխատելու հարցում որևէ խնդիր չի տեսնում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, աշխատելո՞ւ է  Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հետ, Արթուր Ջավադյանը պատասխանեց, որ ԿԲ-ն անկախ մարմին է, որը գործում է Սահմանադրությանը համապատասխան:

«Իմ պաշտոնավարման ժամկետը մինչև 2020 թվականն է: Հենց դրա համար էլ մենք անկախ մարմին ենք, որպեսզի բոլոր կառավարությունների հետ էլ աշխատենք: Որևէ խնդիր չեմ տեսնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Ջավադյանը:

Նա հավելեց, որ ԿԲ-ն պրոֆեսիոնալ մարմին է, որը շատ լավ կատարում է իր աշխատանքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am